Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Առանց էական փոփոխությունների

Առանց էական փոփոխությունների
04.12.2012 | 11:52

Կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության երեսուներկուերորդ տուրի հանդիպումները: «ՈՒլիս»-«Միկա» հանդիպման ելքը որոշեց ութսունհինգերորդ րոպեին Վարդգես Սաթումյանի ընթացքից արված գեղեցիկ հարվածը, և հյուրերը տոնեցին հաղթանակ: «Միկան» շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականում:
Իջևանի «Արնար» մարզադաշտում «Իմպուլս»-«Արարատ» հանդիպման արդեն երկրորդ րոպեին Գևորգ Նռանյանն առաջ մղեց իր թիմին: Ինչպես և վերը հիշատակված խաղում, հաղթեցին հյուրերը:
Արտագնա խաղում կիրակի «Գանձասարն» ուժերը չափեց «Փյունիկի» հետ: Մինչև խաղավարտը կապանցիները հանդիպումը շահում էին 1:0 հաշվով, սակայն Դավիթ Մանոյանը մրցավարի ավելացրած ժամանակահատվածում կարողացավ տասնմեկմետրանոցի իրացումով իր թիմի համար ապահովել փրկարար մեկ միավորը:
Առաջնության առաջատար «Շիրակը» երեկ հյուրընկալվեց «Բանանցին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2։2։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ